Դասական Հայաստան

Նկարագրություն

$ 1870

Օր 1․ Ժամանում: Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց։  
Օր 2. Երևան սիթի տուր
Օր 3. Երևան – Էջմիածին – Առատաշեն – Զվարթնոց – Երևան 
Օր 4. Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - «Հին կամուրջ» Գինու գործարան - Գորիս
Օր 5. Գորիս - Տաթևի վանք - Խնձորեսկ – Գորիս
Օր 6.  Գորիս - Վարդենյաց լեռնանցք - Միքայելյան ընտանեկան ֆերմա - Սևանա լիճ - Դիլիջան 
Օր 7․ Դիլիջան – Հաղպատ – Սանահին – Դիլիջան
Օր 8․ Դիլիջան - Գառնի - Գեղարդ - Երևան
Օր 9. Երևան  – Սաղմոսավանք – Հովհաննավանք –  Վան Արդի գինու գործարան – Երևան
Օր 10․ Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում Երևանից։
 
 

Տևողություն 10 օր / 9 գիշեր 
Ժամանում Երևան
Մեկնում Երևան
Անձանց քանակ նվազագույնը 6 հոգի  -  յուրաքանչյուր անձի համար 1870$ համարժեք ՀՀ դրամ
Գինը ներառում է
  • Գիշերակացը 4* հյուրանոցում նախաճաշով
  • Դիմավորում/ճանապարհում
  • Տոլմայի, լավաշի թխման մաստեր-կլաս
  • Հայկական գինու դեգուստացիաներ, պանրագործարան
  • Բոլոր թանգարանների տոմսերը
  • «ՏաԹևեր» ճոպանուղու տոմսեր
  • Պրոֆեսիոնալ գիդ ծրագրի ողջ ընթացքում
  • Ճաշ/ընթրիք ըստ երթուղու
  • Բարձրակարգ տրանսպորտ բոլոր էքսկուրսիաների համար 
  • Օրական 1 շիշ ջուր յուրաքանչյուր մասնակցի համար
Գինը չի ներառում
  • Ավիատոմս
  • Թեյավճարներ գիդի և վարորդի համար (ըստ ցանկության)
  • Ապահովագրություն
  • Բժշկական շտապ օգնության ծախսեր
  • Վիզայի վճարներ (եթե անհրաժեշտ է)
  • Անձնական ծախսեր
  • Հավելյալ պատվերներ համտեսների և ընթրիքների ընթացքում
  • Հյուրանոցում վաղ մուտք / ուշ դուրսգրում (անհրաժեշտության դեպքում)
  • Լանչեր և ընթրիքներ, որոնք ներառված չեն տուրի մեջ
  • Ալկոհոլային խմիչքներ, որոնք ներառված չեն տուրի մեջ
  • Լրացուցիչ շրջագայություններ, որոնք ներառված չեն ծրագրում

Երթուղի

Օր 1. Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան։ 
Հանդիպում Պեգաս Թրավել Քլաբ ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում հյուրանոց։ Գրանցում հյուրանոցում։ Երեկոյան ընթրիք տեղական ռեստորաններից մեկում:
Գիշերակաց Երևանում:

Օր 2. Երևան սիթի տուր
Նախաճաշ։  Երևանի հետ ծանոթությունը կսկսենք աշխարհի ամենահարուստ ձեռագրերի և գրքերի պահոցներից մեկը՝ Մատենադարանի հին ձեռագրերի ինստիտուտից: Հետո կշրջենք Կասկադ համալիրով՝ իր քանդակների պուրակով և Գաֆէսճյան արվեստի կենտրոնով: Կայցելենք Օպերայի շքեղ շենքը, հետմոդեռնիստական Հյուսիսային պողոտան և քաղաքի գլխավոր՝ Հանրապետության հրապարակը։ Կշարունակենք ճանապարհը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Շրջայց կկատարենք «Արարատ» կոնյակի գործարանում, որտեղ կհամտեսեք աշխարհահռչակ հայկական կոնյակի երկու տեսակ: Այց հյուրատուն՝ մասնակցելու հայկական ավանդական «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման վարպետության դասին: Կանգ կառնենք մրգերի հանրաճանաչ շուկայում՝ ավանդական քաղցրավենիք և չրեր գնելու համար։
Գիշերակաց Երևանում։

Օր 3.   Երևան – Էջմիածին – Առատաշեն – Զվարթնոց – Երևան
Նախաճաշ։ Ուղևորություն դեպի Էջմիածին` հայ քրիստոնեության սիրտը և Հայ առաքելական եկեղեցու վարչական կենտրոնը: Կայցելենք Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե, Էջմիածնի Մայր տաճար, Մայր տաճարի թանգարան:
Այնուհետև կմեկնենք Առատաշեն: Շրջայց կալվածքով, խաղողի այգիներով, գինեգործարանով: Կհամտեսենք  երկու տեսակի գինի մսի, պանր ու զեյթունի տեսականու համադրությամբ: Վերադարձի ճանապարհին կայցելենք 7-րդ դարի Զվարթնոց տաճարի ավերակները։ 
Գիշերակաց Երևանում։

Օր 4.   Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - «Հին կամուրջ» Գինու գործարան - Գորիս
Նախաճաշ։ Մեկնում հյուրանոցից: Ուղևորություն դեպի Խոր Վիրապի վանք։ Շարունակում ենք ճանապարհը դեպի հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց՝ 13-րդ դարի Նորավանք։ հետո կուղևորվենք Եղեգնաձոր՝ գինու համտեսի ընտանեկան «Հին կամուրջ» գինեգործարան, որը շատ հայտնի է իր համեղ գինիներով: Կհամտեսեք 4տեսակի գինիներ: Իսկ հետո կմեկնենք Գորիս։ 
Ժամանում հյուրանոց:
Գիշերակաց Գորիսում։

Օր 5. Գորիս - Տաթևի վանք - Խնձորեսկ – Գորիս
Նախաճաշ։ Ուղևորություն դեպի Հայաստանի ամենատպավորիչ վայրերից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանք: Որոտանի կիրճով անցնելու համար կնստենքաշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր»: Կշարունակենք դեպի Խնձորեսկ քարանձավային քաղաք, կքայլենք 163 մ ճոճվող կամրջով։ Զբոսանքից հետո վերադարձ դեպի Գորիս։ 
Գիշերակաց Գորիսում։

Օր 6.  Գորիս - Վարդենյաց լեռնանցք - Միքայելյան ընտանեկան ֆերմա - Սևանա լիճ - Դիլիջան 
Նախաճաշ։ Մեկնում հյուրանոցից: Ուղևորվում ենք  Սևանա լիճ գեղատեսիլ Վարդենյաց Լեռնանցքով, կանգառ կատարելով պատմական Օրբելյան քարավանսարայում, որը ժամանակին կարևոր հանգույց էր հնագույն Մետաքսի ճանապարհի վրա: Կայցելենք Միքայելյան ընտանեկան ֆերմա՝ համտեսելու յուրահատուկ և էկոլոգիապես մաքուր հայկական պանիրները: Ֆերմա գտնվում է Նորատուսից ոչ հեռու։ Կշարունակենք ճանապարհը դեպի  Սևանա լիճը,  Սևանավանքը, որը գտնվում է լճի թերակղզում։ Ուղևորություն դեպի Դիլիջան։ Ժամանում հյուրանոց: 
Ընթրիք և գիշերակաց Դիլիջանում։

Օր 7․   Դիլիջան – Հաղպատ – Սանահին – Դիլիջան
Նախաճաշ։ Ուղևորություն դեպի Ալավերդի՝ գեղատեսիլ Դեբեդի կիրճի ամենամեծ քաղաքը, որը հարուստ է պատմական հուշարձաններով և բնության գեղեցիկ համայնապատկերներով: Կբացահայտենք 10-րդ դարի Հաղպատի և Սանահինի վանքերը՝ հայկական կրոնական ճարտարապետության ուշագրավ նմուշները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Վերադարձ դեպի Դիլիջան։ Ընթրիք։ 
Գիշերակաց Դիլիջանում։

Օր 8․   Դիլիջան - Գառնի - Գեղարդ - Երևան
Նախաճաշ։ Ուղևորվում ենք  13-րդ դարի Գեղարդի քարանձավային վանք (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ): Կշարունակենք Հայաստանի տարածքում պահպանված ամենահին Գառնու հեթանոսական տաճար։ Կայցելենք  Գառնու կիրճ՝ տեսնելու «Քարերի սիմֆոնիան»: Այնուհետև տեղի գյուղական տներից մեկում կմասնակցենք հայկական ավանդական  լավաշի թխման վարպետաց դասի։ 
Վերադարձ Երևան։ Այցություն Մեգերյան Կարպետ գործարան, որտեղ կտեսնեք հայկական հայտնի գորգերի ստեղծման գործընթացը: 
Ժամանում հյուրանոց: 
Գիշերակաց Երևանում։

Օր 9. Երևան  – Սաղմոսավանք – Հովհաննավանք –  Վան Արդի գինու գործարան – Երևան
Նախաճաշ: Ուղևորություն դեպի Սաղմոսավանք, հետո Հովհաննավանք: Այնուհետև կուղևորվենք դեպի Վան Արդի գինեգործարան։ Շրջայց կալվածքով, խաղողի այգիներով, գինեգործարանով և զանգակատնով: Կվայելենք գինիների համտեսը և լանչը, որը ներառում է 3 ուտեստից բաղկացած ճաշացանկ՝ պանրի ափսե և բրուսկետաների տեսականի, սեզոնային աղցան և լավաշի ռուլետ: Կարող եք ընտրել գինով եփված գառ (կամ տավար), տապակած իշխանի ֆիլե կամ խորոված հավի կրծքամիս:
Վերադարձ Երևան:
Գիշերակաց Երևանում:

Օր 10․   Նախաճաշ։ Մեկնում հյուրանոցից: Տեղափոխում օդանավակայան։ Մեկնում Երևանից։

Քարտեզ

Պատկերասրահ

Ամրագրել

* պարտադիր դաշտեր

Կարծիքներ

Юлия Волкова
(Россия)

Тур стал для нас настоящим большим путешествием по Армении. За 10 дней мы увидели Ереван, Эчмиадзин, Хор Вирап, Нораванк, Татев, Севан, Дилижан, Гарни, Гегард и многие другие удивительные места. Программа была насыщенной, но очень хорошо продуманной и комфортной. Особенно хотим поблагодарить Рузанну за заботу, внимательность и отличную организацию. Благодаря ей поездка прошла спокойно, красиво и незабываемо.

Ирина Мелникова
(Россия)

Армения открылась для нас с самой красивой стороны. Особенно запомнились монастырь Татев и канатная дорога «Крылья Татева», Хндзореск, Хагпат, Санаин, Гарни и Гегард. Тур был очень разнообразным: история, природа, гастрономия, вино и настоящая армянская атмосфера. Большое спасибо Рузанне за профессионализм, внимание к деталям и искреннюю заботу. Именно благодаря ей это путешествие получилось таким душевным и особенным.

Theo Van
(United Kingdom)

This tour was a perfect introduction to Armenia. We enjoyed the ancient monasteries, breathtaking mountain roads, Lake Sevan, Dilijan, the wine and brandy tastings, and the traditional masterclasses for tolma and lavash. We are especially grateful to Ruzanna for her warm attitude, quick communication and attention to every detail. Thanks to her, we felt welcomed and well taken care of during the entire journe

Edman Michael
(United Kingdom)

Armenia exceeded all our expectations, and the tour was beautifully planned from start to finish. Tatev Monastery, the Wings of Tatev cable car, Khndzoresk, Haghpat, Sanahin, Garni and Geghard were among the highlights of our trip. We would like to personally thank Ruzanna for her professionalism, patience and sincere care. Her involvement made our travel experience even more special and unforgettable.

George Terence
(USA)

The tour was an unforgettable journey through the history, nature and culture of Armenia. In 10 days, we visited Yerevan, Etchmiadzin, Khor Virap, Noravank, Goris, Tatev, Lake Sevan, Dilijan, Garni, Geghard and many other beautiful places. The itinerary was rich, well organized and very comfortable. A special thank you to Ruzanna for her personal care, kindness and excellent support throughout the trip. She made the whole experience smooth and truly memorable.

Раиса Успенская
(Россия)

Это был идеальный тур для первого знакомства с Арменией. Нам понравилось всё: древние монастыри, красивые горные дороги, озеро Севан, Дилижан, винные дегустации, мастер-класс по толме и выпечке лаваша. Отдельная благодарность Рузанне за её личное внимание и тёплое отношение к туристам. Она всегда была на связи и помогала с любыми вопросами, поэтому мы чувствовали себя очень комфортно на протяжении всего путешествия.