Մեր մասին

Ողջույն: Ես չեմ պատրաստվում ստիպել ձեզ կարդալ երկար պատմություն այն մասին, թե «ինչպես մի օր  մի հոգով ու մի մեծ երազանքով…»։ Դա թողնենք ֆիլմերին։ Ես կփորձեմ ներկայացնել միայն այն, ինչ ձեզ իրականում պետք է իմանալ ինչու վստահել ձեր հանգստի կամ միջոցառման կազմակերպումը Pegas Travel Club-ին։ Ունեմ մեծ փորձ, աշխատել եմ տուրիստական այս մեծ ինդուստրիայի բոլոր բնագավառներում, հետևաբար քաջատեղյակ եմ ոլորտի բոլոր օղակների նրբություններին: Մեզ վստահել են մեծածավալ միջոցառումներ և մենք դրանք պատվով ենք իրականացրել: Ներկայացնեմ մի քանիսը՝

 

 
Մենք աշխատում ենք մեծ նվիրումով ու սիրով: Ու հենց սա էլ մեր մոտեցման հիմքն է. մենք ոչ միայն կազմակերպում ենք ճանապարհորդություն, այլ ներկայացնում ենք մի երկիր, որն արժե տեսնել առանց ժամանակ կորցնելու։
Հայաստանը եզակի համադրություն է, որտեղ հազարամյակների ժառանգությունը, հնագույն մշակույթը, բարձրակարգ գաստրոնոմիան, գեղեցիկ բնությունը և մարդկային ջերմությունը միաձուլվում են մի վայրում, որը կարող է հաճելիորեն զարմացնել անգամ շատ ճամփորդած մարդկանց։
 
«Բարի գալուստ Հայաստան»  -  մնացածը թողեք մեզ։
 Սիրով՝
 Ռուզան Հակոբյան
Հիմնադիր, տնօրեն