Նկարագրություն

Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ և մի քանի քայլ հեռավորության վրա Երևանի հայտնի տեսարժան վայրերից՝ Հայաստանի պատմության թանգարանից, երգող շատրվաններից, օպերայի և բալետի թատրոնից, Կասկադից։Հյուրանոցում առկա է 88 հարմարավետ համար, այդ թվում՝ 3 ապարտամենտ, որից 2-ը՝ պատշգամբով։ Հյուրերին առաջարկվում են կոնսիերժի ծառայություններ, սենյակի սպասարկում, մարզասրահ և մերսման սրահ: Տեռասով ռեստորանում և բարում կարող եք ճաշակել միջազգային և հայկական խոհանոցի համեղ ուտեստներ: «Yerevan Place»-ն ունի նաև կոնֆերանս դահլիճ տեռասով և հատուկ միջոցառումների համար նախատեսված հանդիպումների սրահ՝ պատշգամբով։
| Հյուրանոցի կատեգորիա | 4,5* |
| Հասցե | Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք, 0010 Երևան, Հայաստան |
| Ժամանում | 14:00-ից հետո |
| Մեկնում | մինչև 12:00 |
| Հիմնական հարմարություններ և ծառայություններ |
|
Քարտեզ
Պատկերասրահ
Ամրագրել
* պարտադիր դաշտեր






