Ani Plaza Hotel

Որպես Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի, ամենամեծ հյուրանոցը՝ «Ani Plaza Hotel»-ը ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։ Հյուրանոցն ունի կենտրոնական տեղակայվածություն քաղաքում՝ ընդամենը մեկ փողոց է բաժանում այն Օպերայի և բալետի ազգային թատրոնից, իսկ Կասկադ համալիրը գտնվում է տասը րոպե քայլելու հեռավորության վրա։ Այս վայրից կարելի է հիանալ քաղաքի շլացուցիչ համայնապատկերով և Հայաստանի սրբազան խորհրդանիշի՝ շքեղ Արարատ լեռան անզուգական գեղեցկությամբ։
Հյուրանոցը ապահովում է բարձրակարգ սպասարկում՝ հարմարեցված, նույնիսկ, ամենապահանջկոտ հյուրերի կարիքներին։ Այստեղ Ձեզ հասանելի են ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կոնֆերանս սրահներ, սպա և գեղեցկության սրահներ, լողավազան և մարզասրահ։

Հյուրանոցի կատեգորիա 4*
Հասցե Սայաթ-Նովա 19, 0001 Երևան, Հայաստան
Ժամանում 14:00-ից հետո 
Մեկնում մինչև 12:00 
Հիմնական հարմարություններ և ծառայություններ
  • անվճար wi-fi
  • արբանյակային և կաբելային հեռուստացույց
  • 24 ժամյա ընդունարան
  • սենյակների սպասարկում
  • սենյակների ամենօրյա մաքրում
  • կոնսիերժ
  • տերրասսա
  • ռեստորաններ և բար
  • ֆիթնես կենտրոն
  • փակ լողավազան
  • տաք լոգարան և ջակուզի
  • սաունա
  • սպա
  • մերսում
  • բիզնես անկյուն
  • կոնֆերանս սենյակ
  • բանկոմատ
  • գեղեցկության սրահ
  • լվացքատուն և քիմ․ մաքրում
  • ուղևորափոխադրում օդանավակայան

* պարտադիր դաշտեր