Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակից, ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, գտնվում է ժամանակակից ու շքեղ Ramada by Wyndham Yerevan հյուրանոցը, որը միջազգային Whyndam ցանցի մի մասն է։ Սա այն վայրն է, որտեղ համատեղվում են արևելյան ջերմությունն ու արևմտյան հյուրանոցային ստանդարտները՝ ստեղծելով հարմարավետ և հիշարժան փորձառություն յուրաքանչյուր այցելուի համար։ Հյուրանոցի առաջնային նպատակն է․ դարձնել Երևան ժամանած հյուրերի ճանապարհորդությունը առավել հաճելի, ապահովելով ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ու ժամանցի լավագույն պայմանները։ Հենց այդ պատճառով էլ Ramada-ն շատ արագ դարձել է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործարար այցելուների նախընտրած վայրերից մեկը։

Հյուրանոցի կատեգորիա 4*
Հասցե Փավստոս Բուզանդ 15, 0010 Երևան, Հայաստան
Ժամանում 14:00-ից հետո 
Մեկնում մինչև 12:00 
Հիմնական հարմարություններ և ծառայություններ
  • անվճար wi-fi
  • արբանյակային և կաբելային հեռուստացույց
  • 24 ժամյա ընդունարան
  • սենյակների սպասարկում
  • սենյակների ամենօրյա մաքրում
  • կոնսիերժ
  • տերրասսա
  • ռեստորաններ և բար
  • ֆիթնես կենտրոն
  • փակ լողավազան
  • տաք լոգարան և ջակուզի
  • սաունա
  • սպա
  • մերսում
  • բիզնես անկյուն
  • կոնֆերանս սենյակ
  • բանկոմատ
  • գեղեցկության սրահ
  • լվացքատուն և քիմ․ մաքրում
  • ուղևորափոխադրում օդանավակայան

* պարտադիր դաշտեր