- Նկարագրություն
- Քարտեզ
- Պատկերասրահ
- Ամրագրել

«Գրանդ Հոթել Երևանը», կամ առավել հանրածանոթ «Երևան» («Ինտուրիստ») հյուրանոցը, Հայաստանի մայրաքաղաքի ապրող լեգենդներից է, երկրի հանգուցային իրադարձությունների վկան և քաղաքի պատմության կարևոր դերակատարներից մեկը: Ի սկզբանե լինելով նրբաճաշակության խորհրդանիշ` այն մտավորականների և արվեստագետների մի քանի սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է եղել: Հյուրանոցը կառուցվել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով; Շենքը գտնվում է Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցում, որը Երևանի գլխավոր փողոցն էր: 1926 – 1928թթ. կառուցված հյուրանոցը դարձավ խորհրդային առաջին գլխավոր հատակագծով վերակառուցվող Հայաստանի մայրաքաղաքի առաջին խոշոր հասարակական շենքը: Աշխարհի տարբեր լայնականներում, տարբեր հասարակարգերում, ժամանակաշրջաններում ստեղծված, ոճով, չափսերով և նշանակությամբ տարբերվող լավագույն ճարտարապետական ստեղծագործություններն այնուհանդերձ ունեն, իրենց միավորող հատկություններ: Վարպետ ստեղծագործողի տաղանդի հզոր մագնիսականությամբ լիցքավորված` դրանք դեպի իրենց են ձգում ամենանշանավոր մարդկանց, դառնում իրենց ժամանակի կարևորագույն իրադարձությունների էպիկենտրոնը` ներծծելով դարաշրջանի շունչն ու ուժը: «Երևան» հյուրանոցը Երևան քաղաքի այդպիսի յուրահատուկ կառույցներից մեկն է:Այսօր Գրանդ Հոթել Երևանը ոչ միայն հյուրանոց է , այլև պատմական կառույց , որն արտացոլում է հայկական հյուրընկալության տոկունությունն ու մնայուն ժառանգությունը: Հյուրանոցն առաջարկում է արդիականացված և էլէգանտ համարներ ինչպես նաև ռեստորանային և սպա ծառայություններ։
| Հյուրանոցի կատեգորիա | 5* |
| Հասցե | Աբովյան 3/4, Երևան 0001, Հայաստան |
| Գրանցում | 14:00-ից հետո |
| դուրսգրում | մինչև 12:00 |
| Հիմնական հարմարություններ և ծառայություններ |
|
* պարտադիր դաշտեր






