- Նկարագրություն
- Քարտեզ
- Պատկերասրահ
- Ամրագրել

Էքսկլյուզիվ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցը, որը դարձել է ժամանակակից քաղաքային տեսարանի վառ ընդգծում, Երևանի պատմական կենտրոնում գտնվող առաջին շքեղ միջազգային հյուրանոցն է։ Հյուրերին առաջարկում են 114 (non-smoking) համարներ և սյուիթներ՝ զուսպ, մինիմալիստական դիզայնով, շքեղ ոսկեգույն շեշտադրումներով և հայկական մոտիվներով նրբաճաշակ դեկորով։ The Alexander Yerevan հյուրանոցի հրաշալի բարերն ու ռեստորանները անտարբեր չեն թողնի անգամ ամենաքմահաճ հյուրերին։ Օրվա ընթացքում ձեզ սպասում է գերազանց խոհանոց՝ ֆիրմային Gabriel’s Bar & Lounge-ում, իսկ երեկոյան իր դռները բացում է հյուրանոցի վերին հարկում գտնվող անզուգական Italiano Ristorante-ը։ Ընկղմվեք մասնավոր ակումբային հինավուրց մթնոլորտում՝ The Keys Aficionado’s-ում՝ ազնիվ փայտե հարդարանքով, հարմարավետ բարով և ապակյա գինու մառանով, կամ փորձեք բերանում հալվող ֆրանսիական և հայկական աղանդերները էլեգանտ Gabriel’s հրուշակեղենի սրահում, որտեղ կարելի է մուտք գործել Աբովյան փողոցից։
| Հյուրանոցի կատեգորիա | 5* |
| Հասցե | Աբովյան 3/4, Երևան 0001, Հայաստան |
| Գրանցում | 14:00-ից հետո |
| Դուրսգրում | մինչև 12:00 |
| Հիմնական հարմարություններ և ծառայություններ |
|
* պարտադիր դաշտեր






